Հորդառատ անձրևները հեղեղել են Աբաշայի տների բակերն ու առաջին հարկերը

20:24, 22.09.2021

Աբաշայի մունիցիպալիտետի Օնտոֆո գյուղում հորդառատ անձրեւների հետևանքով հեղեղված Նողելա գետը դուրս է եկել ափերից և խնդիրներ առաջացնել մոտ 25 ընտանիքի համար:

Գետի վարարման հետևանքով հեղեղված են տների առաջին հակերը, ,բակերը,հողերը , կենտրոնական ճանապարհը: Մի քանի ընտանիքներում ոչնչացվել է տեխնիկան:

Գյուղում էին Աբաշայի քաղաքապետարանի, Փրկարար ծառայության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Աբաշայի քաղաքապետարանից ասում են, որ բնակչությանը այլևս վտանգ չի սպառնում: Նրանց խոսքով ՝ հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի վնասները և բոլոր տուժածներին օգնություն կտրվի։

Նմանատիպ