Հորդառատ անձրևի պատճառով Բաթումիի փողոցները հեղեղվել են։ Բաթումիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների հետ կապված լուծարման աշխատանքներ են իրականացվում։
Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին համապատասխան ծառայությունների հետ միասին գտնվում է հեղեղված վայրերում։
«Բաթումի ջուր» ընկերության շարժական խմբերն իրականացնում են ջրահեռացման հորերի և ջրանցքների մաքրման և համապատասխան լուծարման աշխատանքներ։
Առատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել հունից՝ առաջացնելով մոտակա փողոցների հեղեղումներ։
Տարածքում նկատվել է հողի զանգվածային փլուզում։ Քաղաքապետարանի տեղեկություններով՝ բացվել են դեպի ծով տանող բոլոր ջրահեռացման ուղիները: