Հորդառատ անձրեւները խնդիրներ են ստեղծել Լանչխութիի մունիցիպալիտետում
Լանչխութիի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրեւները կրկին խնդիրներ են ստեղծել: Ներքին ճանապարհները վնասվել են, անձրևից առաջացած սողանքները տեղաշարժի խնդիր են ստեղծել: Այս պահին բոլոր հատվածները մաքրված են, և երթևեկությունը վերականգնվել է:
Օրվա ընթացքում յոթ վարչական միավորի էլեկտրաէներգիա չի մատակարարվել: «Էներգո-Պրո Ջորջիա» խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում էլեկտրաէներգիա է մատակարարվում քաղաքապետարանի բոլոր գյուղերին:
«Ըստ վերջին տվյալների, վնասվել է 11 կամուրջ, հեղեղվել են տներ, տնամերձ հողամասեր, վնասվել են ներքին ճանապարհները: Առավոտից տեղում էին Լանչխութտիի քաղաքապետ Ալեքսանդր Սարիշվիլին և ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման ծառայության աշխատակիցները: Համապատասխան հանձնաժողովը հաշվարկում է վնասը», – հայտնեցին Լանչխութիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: