Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Քութաիսիում, ջրի տակ են անցել տների առաջին հարկերն ու նկուղները
Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Քութաիսիում, ջրի տակ են անցել տների առաջին հարկերն ու նկուղները

Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Քութաիսիում, որտեղ ջրի տակ են անցել Փոթիսա եւ Չչոբաձե փողոցներում գտնվող բնակելի տների առաջին հարկերն ու նկուղները։

Վնասվել են կահույք, կենցաղային իրեր և տեխնիկա։ Տուժածներն ասում են, որ ամեն հորդառատ անձրևի ժամանակ իրենց տները լցվում են ջրի տակ:

Քութաիսիի քաղաքապետարանի «հատուկ ծառայություններում» ասում են, որ ջրահեռացման համակարգը կարճ ժամանակում դժվարացել է հաղթահարել հորդառատ անձրևը, ինչը խնդիրներ է ստեղծել տարբեր փողոցներում։