Հորդանանում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի 18 քաղաքացիներին ապահովել է սնունդով և այլ անհրաժեշտ պարագաներով
Հորդանանում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի 18 քաղաքացիներին ապահովել է սնունդով և այլ անհրաժեշտ պարագաներով

Հորդանանում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի 18 քաղաքացիներին ապահովել է սնունդով և այլ անհրաժեշտ պարագաներով,- այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ մեջ:

Գերատեսչության փոխանցմամբ, Վրաստանի դեսպանությունը Հորդանանի Թագավորությունում ակտիվորեն ներգրավված է Հորդանանում գտնվող Վրաստանի 18 քաղաքացիների հարցը լուծելու գործընթացին:

«Դեսպանությունն ամենօրյա ռեժիմում հաղորդակցվում է նրանց հետ, տեղեկացված է նրանց վիճակի և կարիքների մասին և փորձում է ցուցաբերել օգնություն: Դեսպանությունը քաղաքացիներին փոխանցել է սննդամթերք և հիգիենիկ միջոցներ:

Վրաստանի քաղաքացիների պահանջը Վրաստան վերադառնալու առնչությամբ, խոչընդոտնում է Թագավորությունում և աշխարհում ավիաչվերթների արգելքը: Երկրում փակ է օդային տարածքը և որևէ ավիաընկերություն չի կարող իրականացնել չվերթներ:

Վրաստանի դեսպանությունը հաղորդակցվում է նաև Ամանում բարեկամ երկրների դեսպանությունների հետ և միջոցներ ձեռնարկում, քաղաքացիների հայրենիք վերադարձն ապահովելու համար:

Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսի տարածման առնչությամբ Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող համակարգող խորհրդի հրահանգով, աշխատանքի շուրջօրյա ռեժիմի են անցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունները, որպեսզի օպերատիվ ռեժիմում օգնություն ցուցաբերեն արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ: