Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության հետեւանքով անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ են վիրավորվել

12:17, 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության հետեւանքով անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ են վիրավորվել։ Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։

Հորդանանի լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Ամմանի Ռաբիա թաղամասում հարձակվողը կրակ է բացել ոստիկանական պարեկի ուղղությամբ։ Իրավապահները պատասխան կրակ են բացել, հարձակվողը սպանվել է։

Ոստիկանությունը շրջափակել է Ամմանի Ռաբիա թաղամասը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը և տեղի բնակիչներին հորդորել են չլքել իրենց տները։

Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո աշխարհի տարբեր երկրներում Իսրայելի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները բազմիցս ենթարկվել են հարձակումների։

Հոկտեմբերին Դանիայում և Շվեդիայում Իսրայելի դեսպանատների մոտ պայթյուններ և կրակոցներ են եղել։

Նմանատիպ