Հորդանանի թագուհի - Աշխարհն անմիջապես կանգնեց Իսրայելի կողքին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք տեսանք լռություն, սա առաջին անգամն է, որ նման մարդկային տառապանք է տեղի ունենում, և աշխարհը կրակը դադարեցնելու կոչ չի անում

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Հորդանանի թագուհի Ռանիան Արևմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։

«Սի Էն Էն»-ին տված բացառիկ հարցազրույցում Հորդանանի թագուհին ասել է, որ Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Հորդանանի ժողովուրդը ցնցված և հիասթափված է այս աղետի նկատմամբ աշխարհի արձագանքից։

«Երբ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ը, աշխարհն անմիջապես և միանշանակ կանգնեց Իսրայելի և իրեն պաշտպանելու իրավունքի կողքին և դատապարտեց հարձակումը, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք տեսանք լռություն աշխարհում։ Ժամանակակից պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման մարդկային տառապանքներ են տեղի ունենում, և աշխարհը նույնիսկ հրադադարի կոչ չի անում: Այսպիսով, լռությունը խլացուցիչ է, և մեր տարածաշրջանում շատերի համար դա մեղսակից է դարձնում արևմտյան աշխարհին: Մեզ ասում են, որ սխալ է մի ընտանիք, մի ամբողջ ընտանիք սպանել զենքի սպառնալիքով, իսկ մահաբեր ռմբակոծությունը՝ ոչ: Նկատի ունեմ, որ այստեղ տեսանելի երկակի ստանդարտ կա»,- ասել է Հորդանանի թագուհի Ռանիան։