Մերձավոր Արևելքը «անդունդն ընկնելու եզրին է», հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդուլլահը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո։
Հորդանանի միապետի խոսքով՝ ոչ իր երկիրը, ոչ Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցի փախստականներին, և այս հարցը Հորդանանի համար կարմիր գիծ է։
Հորդանանի թագավորը նաև նշել է, որ հազարավոր անմեղ պաղեստինցիներ վտանգի տակ են, և եթե Գազայում պատերազմը չդադարեցվի, դրա շարունակությունը կարող է ամբողջ տարածաշրջանը բռնության նոր պարույրի մեջ գցել:
Հորդանանի թագավոր Աբդուլլահն ընդգծել է, որ պաղեստինցիներին բռնի տեղահանելու և նրանց բռնի տեղահանման փորձերն անընդունելի են, և անհրաժեշտ է համապատասխանել միջազգային մարդասիրական իրավունքին։