Հորդանանի թագավոր. Իսրայելի կողմից Գազայի դեմ պատերազմի շարունակությունը, նրա անօրինական խախտումները Արևմտյան ափում և Երուսաղեմում կպայթեցնեն ողջ տարածաշրջանը
Գազայի դեմ Իսրայելի պատերազմի շարունակությունը և նրա անօրինական խախտումները Հորդանան գետի Արևմտյան ափում և Երուսաղեմում կպայթեցնեն ամբողջ տարածաշրջանը, հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը Հորդանանի թագավորը խոսել է պաղեստինյան հիմնախնդրի համար երկու պետությունների լուծման վրա հիմնված քաղաքական հորիզոն ստեղծելու ուղղությամբ լրջորեն աշխատելու անհրաժեշտության մասին՝ արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար։
Հորդանանի միապետը նաև նշել է, որ Գազայում կրակը պետք է անհապաղ դադարեցվի, և մարդասիրական օգնությունը շարունակաբար մտնի անկլավ։