Հորդանանը ի նշան բողոքի Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Հորդանանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ նշված որոշումն ընդունվել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության կապակցությամբ։
Հորդանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, աճում է անհանգստությունը իրավիճակի հետագա սրման կապակցությամբ, որը, նրանց գնահատմամբ, պոտենցիալ սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը և միջազգային խաղաղությանը։
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Իսրայելի ԱԳՆ-ին չվերադարձնել Ամման իր դեսպանին, ով ավելի վաղ լքել էր Հորդանանը։ Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Այման Սաֆադիի խոսքով՝ դեսպանների վերադարձը կախված է Գազայում պատերազմի ավարտից և հումանիտար աղետի դադարեցումից։