Հոնկոնգում խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Հոնկոնգում խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Հոնկոնգում երկու հարկանի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, տուժածների թիվը՝ 60 մարդ, փոխանցում է  Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին 13.40-ի տեղական ժամանակով սահմաններում  Հուբեյ նահանգի Հուանշի շրջանի Յանսին գավառում, երբ միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ մխրճվել բեռնատարի մեջ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ ճանապարհային ծառայության աշխատակիցներ, իրականացվում է հետաքննություն: