Հոնկոնգի առաջնորդ. Նենսի Փելոսիի այցը հավասարազոր է Թայվանի անկախությանը խրախուսելուն և «Մեկ Չինաստանի» սկզբունքին բացահայտ մարտահրավեր նետելուն

22:25, 02.08.2022

Հոնկոնգի առաջնորդը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան։

Ջոն Լիի խոսքով՝ Հոնկոնգի կառավարությունը անդրդվելի դիրքորոշում ունի ցանկացած «անկախ թայվանական» քարոզչության նկատմամբ։

«Փելոսիի այցը հավասարազոր է Թայվանի անկախության խրախուսմանը և բացահայտորեն մարտահրավեր է նետում «Մեկ Չինաստան» սկզբունքին», – ասել է Հոնկոնգի առաջնորդը:

Նախկինում Պեկինը պնդում էր, որ Թայվանը կարող է դառնալ Չինաստանի հատուկ վարչական շրջան, ինչպես Հոնկոնգը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մի քանի ժամ առաջ ժամանել է Թայվան։

Նմանատիպ