Հոնգ Կոնգը Վրաստանի հետ ձևակերպել է երկկողմ հարկագանձումից խուսափելու պայմանագիրը
Հոնգ Կոնգի վարչակազմը Վրաստանի հետ ձևակերպել է երկկողմ հարկագանձումից խուսափելու մասին համաձայնագիր: Ըստ տեղական լրատվամիջոցների, Հոնգ Կոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության անունից, համաձայնագիրը ստորագրել է ֆինանսական ծառայությունների և գանձապետարանի քարտուղար, Քրիստոֆեր Հուին:
«Դիսմուսդեյլ»-ը գրում է, որ Վրաստանը դարձել է աշխարհի 45-րդ երկիրը, որի հետ Հոնգ Կոնգը կնքել է երկկողմ հարկերից խուսափելու պայմանագիր:
«Վրաստանը զարգացող տնտեսություն է, որը մասնակցում է «գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Երկկողմ հարկերից խուսափելու համաձայնագիրը սահմանում է հարկային իրավունքի բաշխումը երկու իրավասությունների միջև և կօգնի ներդրողներին ավելի լավ գնահատել իրենց հնարավոր հարկային պարտավորությունները, միջսահմանային տնտեսական գործունեությունից, այդպիսով դյուրացնելով տնտեսական և առևտրային կապերը Հոնգ Կոնգի և Վրաստանի միջև»,- գրում է պարբերականը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու կողմերի կողմից վավերացման ընթացակարգերից հետո: Հոնգ Կոնգի դեպքում այն կիրականացվի հրամանի հիման վրա, որը գլխավոր գործադիր տնօրենը ընդունել է ներքին եկամուտների մասին որոշման համաձայն: