Հոնդուրասի նախկին նախագահը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման
Հոնդուրասի նախկին նախագահը դատապարտվել է 45 տարվա ազատազրկման

ԱՄՆ դատավորը Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսին դատապարտել է 45 տարվա ազատազրկման և սահմանել ութ միլիոն դոլար տուգանք՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

Էրնանդեսը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները և պնդում է իր անմեղությունը։

Դատախազները Էրնանդեսին մեղադրել են թմրակարտելների հետ դավադրության մեջ իր պաշտոնավարման ընթացքում՝ նշելով, որ նրանք Հոնդուրասի միջոցով ավելի քան 400 տոննա կոկաին են ներմուծել ԱՄՆ։ Դրա դիմաց Էրնանդեսը միլիոնավոր դոլարների կաշառք է ստացել, որն օգտագործել է քաղաքականության մեջ առաջխաղացման համար, ասել են դատախազները:

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդն ասել է, որ Էրնանդեսը «չարաշահել է Հոնդուրասի նախագահի պաշտոնը՝ երկիրը ղեկավարելու համար որպես նարկո-պետություն, որտեղ բռնի թմրակարտելներին թույլատրվել է գործել անպատիժ, և Հոնդուրասի և Միացյալ Նահանգների ժողովուրդը տուժել է դրա հետևանքները»:

Էրնանդեսը Հոնդուրասի նախագահը եղել է 2014-ից 2022 թվականներին։