Հոնդուրասը հնարավոր է, չեղարկի վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար
Հոնդուրասը հնարավոր է, չեղարկի վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Հոնդուրասը, հնարավոր է, Վրաստանի քաղաքացիների համար չեղարկի վիզային ռեժիմը: Վրաստանի կառավարության որոշման համաձայն, Կարիբյան ծովի ավազանի երկրի կառավարության հետ նախատեսվում են բանակցություններ:

Խոսքը վերաբերում է սովորական անձնագիր ունեցող անձանց համար վիզա ստանալու պարտականությունից ազատվելուն:

Հատկանշական է, որ Հոնդուրասի քաղաքացիները այժմ էլ կարող են առաց վիզա մուտք գործել Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիների համար գործում է վիզային ռեժիմ:

Վրաստանի և Հոնդուրասի միջև դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 2011 թվականին: Ընթացիկ տարվա հունվար-հուլիսի տվյալներով, Վրաստան է ժամանել Հոնդուրասի 26 քաղաքացի: