Հոլոքոստի զոհերի հիշատակը պարտավորեցնում է բոլոր ազգերին և կառավարություններին կառուցել մի աշխարհ, որտեղ նման չարիքը երբեք չի կրկնվի. Իրակլի Ղարիբաշվիլի
Այսօր մենք հարգելու ենք մարդկության պատմության մեծագույն ողբերգության՝ Հոլոքոստի զոհ դարձած միլիոնավոր մարդկանց վառ հիշատակը,- այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հոլոքոստի զոհերի հիշատակը բոլոր ազգերին ու կառավարություններին պարտավորեցնում է կառուցել խաղաղության, փոխըմբռնման և համագործակցության միջազգային հանրություն, մի աշխարհ, որտեղ նման չարիք այլևս չի կրկնվի։
«Մենք երբեք չենք մոռանա Հոլոքոստի դասը, որը բարձրաձայն կոչ է անում մեզ երբեք չվարել ատելության, անհանդուրժողականության և սեփական գերազանցության նկատմամբ հավատքի վրա հիմնված քաղաքականություն»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ։