Հոլոքոստի դաժանությունը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը՝ որպես մարդկության զարգացման շարժիչ ուժ. Սալոմե Զուրաբիշվիլի
Հոլոքոստի միլիոնավոր անմեղ զոհերի հավերժ հիշատակը յուրաքանչյուրիս բարոյական պարտավորությունն է,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, Հոլոքոստի դաժանությունը մարդկանց սովորեցրել է, որ մարդու կյանքի, արժանապատվության ու իրավունքների պաշտպանությունը, հարգանքը պետք է դառնան մարդկային զարգացման հիմնական շարժիչ ուժը։
«Հունվարի 27-ը քաղաքակիրթ աշխարհի գոյության ընթացքում մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործության՝ Հոլոքոստի հիշատակի միջազգային օրն է։ Այս լեզվով չասված ողբերգության, միլիոնավոր անմեղ զոհերի հավերժ հիշատակը յուրաքանչյուրիս բարոյական պարտավորությունն է։ Հոլոքոստի վայրագությունները մեզ սովորեցրել են, որ յուրաքանչյուր մարդու կյանքի, արժանապատվության և իրավունքների պաշտպանությունը և հարգանքը պետք է դառնան մարդկային զարգացման հիմնական շարժիչ ուժը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։