Հոլիվուդյան ֆիլմի նկարահանման պատճառով, այսօրվանից մինչև օգոստոսի 27-ը Վաժա Փշավելայի պողոտայում, Իոնա Վակելիի փողոցից մինչև Դելիսի մետրոկայանը արգելվելու է տեղաշարժը
ՆԳՆ-ի լրատվությամբ, Հոլիվուդյան ֆիլմի՝ Fast and Furious 9-ի մի դրվագի նկարահանման պատճառով, մայրաքաղաքի որոշ փողոցներում այսօրվանից սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը:
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 20-ը Թբիլիսիում և Ռուսթավում հոլիվուդյան Fast and Furious 9-ի մի դրվագի նկարահանման պատճառով որոշ փողոցներում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Առաջին փուլում, օգոստոսի 18-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 27-ի ժամը 18:00-ն, Թբիլիսիում երթևեկությունը արգելվելու է Վաժա Փշավելայի պողոտայի՝ Իոնա Վակելիի փողոցից մինչև Վաժա Փշավելային փակուղին, ավելի կոնկրետ ակադեմիկոս Նիկոլոզ Ղիփշիձեի անվան կենտրոնական կլինիկայից մինչև Դելիսի մետրոկայան:
Ավտոտրանսպորտի տեղաշարժման վրա սահմանափակումները գործելու են 24 ժամյա ռեժիմով, իսկ քաղաքացիներին այդ մասերում տեղաշարժվելու հնարավորություն կտրվի ժամը 21:00-ից մինչև 07:00-ն:
Կանդելակի և Բուդապեշտի փողոցներից Իոնա Վակելիի փողոցի ուղղությամբ տեղաշարժը թույլատրվելու է միայն շտապ օգնության և հրշեջ փրկարարական ծառայությունների մեքենաներին: