«Holiday Inn» հյուրանոցում բացված հատուկ ընտրատեղամասում շարժական քվեատուփի միջոցով իր ընտրությունն է կատարել 4 վարակակիր
«Holiday Inn» հյուրանոցում բացված հատուկ ընտրատեղամասում շարժական քվեատուփի միջոցով իր ընտրությունն է կատարել 4 վարակակիր

«Holiday Inn» հյուրանոցում բացված հատուկ ընտրատեղամասում ընտրությունների երկրորդ փուլում իր ընտրությունն է կատարել 4 վարակակիր:

Կորոնավարակակիր անձանց շարժական տուփը տարել է երեք մարդուց բաղկացած հատուկ խումբը:

Նշված կովիդ-հյուրանոցում միայն 4 վարակակիր ընտրող է օգտվել քվեարկելու իրավունքից:

Ինչպես հայտարարել են հատուկ խմբի անդամները, քվեարկության ժամանակ պաշտպանված են եղել ինչպես սանիտարահիգիենիկ, այնպես էլ՝ ընտրական օրենսդրությամբ հաշվի առնված նորմերը:

ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլի համար հատուկ ցանկ է մտցրել 4 095 անձի, որոնց թվում են ինքնամեկուսացման, կարանտինի մեջ և հիվանդանոցներում գտնվող անձինք, ինչպես նաև՝ հատուկ խմբի անդամները: Ողջ երկրի մաստաբով բացված է 80 հատուկ ընտրատեղամաս: