Հոլանդական Transavia բյուջետային ավիաընկերությունը սկսում է գործել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում
Վրացական շուկայում սկսում է գործել Նիդերլանդների Թագավորության բյուջետային ավիաընկերությունը՝ Transavia-ն։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։
«Tav Georgia»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի ամառային նավագնացության սեզոնին ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ամստերդամ-Թբիլիսի-Ամստերդամ ուղղությամբ։ Ապրիլի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Transavia-ն թիվ մեկ բյուջետային ավիաընկերությունն է և երկրորդ ամենամեծ ավիաընկերությունը Նիդեռլանդների Թագավորությունում: AIR FRANCE KLM խմբի անդամ ավիաընկերությունը արդեն 50 տարի շարունակ թռիչքներ է իրականացնում Նիդեռլանդներից ավելի քան 100 ուղղություններով ավելի քան 20 երկրներ և տարեկան տեղափոխում է ինը միլիոն ուղևոր:
«Transavia»-ն ունի յոթ բազա: Ավիաընկերության նավերը տեղակայված են Նիդեռլանդների Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի օդանավակայաններում: