Հոլանդացիների հերթական ոսկե մեդալը  չմուշքավազքում
Հոլանդացիների հերթական ոսկե մեդալը չմուշքավազքում

Ասում ենք Նիդեռլանդներ, ի նկատի ունենք Չմուշքավազք. Հոլանդացիները ունեն ևս մեկ օլիմպիական չեմպիոն այս մարզաձևում, այս անգամ կանանց միջև 5000 մետր վազքում: Մի քանի րոպե առաջ ավարտված մրցման հաղթող է դարձել 22 ամյա Էսմե Վիսերը:

Նշենք, որ մարզիկի համար սա առաջին օլիմպիական խաղերն էին և առաջին մեդալը: Երկրորդ տեղը զբաղեցրել է չեխ Մարտինա Սաբլիկովան, իսկ երրորդն էր ռուս Նատալյա Վորոնինան:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):