Հոկտեմբերյան պալատ ներխուժելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
ՈՒկրաինայի ազգային ոստիկանությունը, Կիևում Հոկտեմբերյան պալատ ներխուժելու կապակցությամբ հարուցել է քրեական գործ: Այս մասին լրատվություն է տարածել ՈՒկրաինայի ազգային ոստիկանության փոխղեկավարը:
Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են ներխուժել Հոկտեմբերյան պալատ, որին հետևել է բախում իրավապահների հետ: Ցուցարարներին ցրելու նպատակով իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ:
Ավելի ուշ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել ցուցարարներին վերադառնալ Մայդան:
Հեղինակ -
Edgar Barsegyan