Հոկտեմբերի առաջին շաբաթում Վրաստանը կունենա գրիպի պատվաստանյութի 135 հազար չափաբաժին. Ամիրան Գամղրելիձե
Հոկտեմբերի առաջին շաբաթում Վրաստանը կունենա գրիպի պատվաստանյութի 135 հազար չափաբաժին,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, կենտրոնը աշխատանքներ է տանում պատվաստանյութի լրացուցիչ քանակություններ գնելու ուղղությամբ, և հույս ունի, որ այդ քանակը կկրկնապատկվի: Գամղրելիձեի հայտարարությամբ, չորս բաղադրիչ ունեցող պատվաստանյութը, ինչպես նախորդ տարիներին, դեռ տրամադրվելու է ռիսկային խմբերին:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով, այժմ մոտենում է ամենավտանգավոր ժամանակահատվածը, երբ ակտիվանում են վիրուսային վարակները և գրիպը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է հիշել, որ «կովիդ 19»-ի և վարակի կլինիկական նշանները դժվար է տարբերակել, և դրա համար կպահանջվի լաբորատոր հետազոտություն:
Բացի այդ, ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, անհրաժեշտ է խուսափել բազմամարդ վայրերից, քանզի այդ ժամանակ վարակման ռիսկը ամենամեծն է: