Հոկտեմբերի 8-9-ը Բուսաբանական այգում կանցկացվի «Հացի փառատոն»
Հոկտեմբերի 8-9-ը Բուսաբանական այգում կանցկացվի «Հացի փառատոն»

Վրաստանի Ազգային բուսաբանական այգին հոկտեմբերի 8-9-ը արդեն երրորդ անգամ կանցկացնի «Հացի փառատոնը»։

Քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում կներկայացվի Բուսաբանական այգու վրացական հացահատիկային կուլտուրաների հավաքածուն և Վրաստանում գործող հաց արտադրող ընկերությունների վաճառքի ու ցուցադրական արտադրանքը։

Նրանց խոսքով, փառատոնը կբացվի թատերական ներկայացմամբ, որտեղ կվերածնվեն հաց թխելու հին ավանդույթները, իսկ երաժշտական ​​ֆոնը կստեղծի վրացական ժողովրդական անսամբլը։

Երկու օրվա ընթացքում այցելուները կտեսնեն վրացական ցորենի էնդեմիկ տեսակների տարածման վերաբերյալ տեղեկատվական նկարազարդում։ Նաև կցուցադրվեն հին պատմական լուսանկարներ, որոնց վրա պատկերված են հետաքրքիր փաստեր՝ կապված հացի հետ։ «Հացի փառատոնին» այցելուները հնարավորություն կունենան համտեսել վրացական հացի տարբեր տեսակներ և մասնակցել թեմատիկ խաղարկությունների։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ից և կտևի մինչև 18:00-ն։