Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության գործակալության 64 աշխատակից
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության գործակալության 64 աշխատակից

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության գործակալության 64 աշխատակից։ Տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության գործակալությունը։

«BBC»-ի փոխանցմամբ՝ նախօրեին իրականացված հարձակումների հետեւանքով զոհվել է ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցը, նրա կինը եւ 8 երեխաները։ Ըստ տեղեկությունների՝ նրանք տանն են եղել։

Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ Գազայի հատվածում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող 450 ապաստարանները գերբնակեցված են, ինչի պատճառով էլ տեղեկություններ են տարածվում ապաստարաններում տարբեր հիվանդությունների բռնկման մասին։