Հոկտեմբերի 5-ին Թբիլիսիի «Expo Georgia»-ի 3-րդ տաղավարում տեղի կունենա զբաղվածության ֆորում
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա»-ի 3-րդ տաղավարում տեղի կունենա զբաղվածության ֆորում։
Միջոցառումը կազմակերպվելու է Զբաղվածության խթանման պետական գործակալության կողմից և ռեստորանատերերի ասոցիացիայի աջակցությամբ։
Ինչպես նշվում է Զբաղվածության խթանման պետական գործակալությունում, ֆորումի նպատակն է նպաստել երիտասարդ աշխատանք փնտրողների և երկարաժամկետ գործազուրկների զբաղվածությանը:
«Աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան ծանոթանալ 1000-ից ավելի թափուր աշխատատեղերի հետ և զրուցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ինչը անհապաղ աշխատանքի գրավական է։ Զբաղվածության ֆորումին մասնակցում են միջին և խոշոր ընկերություններ՝ «Mc Donalds», «M Group», «Entre», «Legato», «Wendy’s», «Luca Polare», «Subway», «Maspindzelo», KFC, HB, «Georgian House», «Adjara Group», «Radison», «Holiday Inn», «Sheraton», «Marriott», «Hilton», «Pullman» և այլն»,- ասվում է տեղեկատվության մեջ։