Հոկտեմբերի 4-ին ընթացող բողոքի ակցիային մասնակցող առանձին խմբեր խոչընդոտել են Մոամբեի նկարահանող խմբի մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում խափանվել է խմբի ուղիղ հեռարձակման աշխատանքը
Վրաստանի Առաջին ալիքը հայտարարություն է տարածում նախագահի աշխատակազմին՝ բողոքի ակցիայի առանձին մասնակիցների կողմից Մոամբե ի նկարահանող խմբին խոչընդոտելու փաստի վերաբերյալ։
«Հոկտեմբերի 4-ին ընթացող բողոքի ակցիային մասնակցող առանձին խմբեր խոչընդոտել են Մոամբեի նկարահանող խմբի մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում խափանվել է խմբի ուղիղ հեռարձակման աշխատանքը։ Հիշեցնում ենք, որ հանրությանը տեղեկացնելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչները պարտավոր են աշխատել տեղում և անարգել լուսաբանել իրադարձությունները ցանկացած հանգամանքներում։ Կոչ ենք անում բոլոր անձանց զերծ մնալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուց», – ասվում է հայտարարության մեջ։