Հոկտեմբերի 4-ի գործով դատապարտյալներ Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն պահանջում են դատավարական համաձայնագրի կնքում

16:40, 05.10.2026

Հոկտեմբերի 4-ի գործով դատապարտյալներ Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն պահանջում են դատավարական համաձայնագրի կնքում:

Այս մասին նրանք հայտարարել են Թբիլիսիի վերաքննիչ դատարանում ընթացող այսօրվա նիստին: Բացի այդ, դատավարական համաձայնագրի կնքում է պահանջել ևս մեկ դատապարտյալ՝ Գուրի Ժվանիան:

Մուրթազ Զոդելավայի և Լաշա Բերիձեի այս հայտարարությունից հետո դատական նիստը հետաձգվել է և կվերսկսվի հոկտեմբերի 13-ին:

Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն դատապարտված են 7-ական տարվա ազատազրկման:

Դատարանը Հոկտեմբերի 4-ի գործով Մուրթազ Զոդելավային և Լաշա Բերիձեին յոթական տարվա ազատազրկման է դատապարտել ընթացիկ տարվա մայիսի 7-ին:

Մուրթազ Զոդելավային մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է ռազմավարական և առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտների զավթման և շրջափակման փորձ՝ կատարված խմբակային եղանակով: Ինչպես նաև, մեղադրանք էր առաջադրվել ՎՔՕ-ի 225-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է խմբակային բռնության կազմակերպում և ղեկավարում:

Մուրթազ Զոդելավային դատախազությունը մեղադրանք էր առաջադրել նաև ՎՔՕ-ի 317-րդ հոդվածով, որը ենթադրում է Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչ:

Լաշա Բերիձեին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական կամ/և առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտների զավթման փորձ՝ կատարված խմբակային եղանակով): Ինչպես նաև ՎՔՕ-ի 225-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է խմբակային բռնության կազմակերպում և ղեկավարում:

Իսկ Գուրի Ժվանիային մեղադրանք էր առաջադրվել ՎՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է մասնակցություն խմբակային բռնությանը:

Նմանատիպ