Հոկտեմբերի 4-ի գործով դատապարտյալ Իրակլի Չխվիրկիայի փաստաբանը հայտարարում է, որ դիմելու են դատախազությանը՝ դատավարական համաձայնագիր կնքելու վերաբերյալ

18:37, 05.10.2026

Հոկտեմբերի 4-ի գործով ևս մեկ դատապարտյալ՝ Իրակլի Չխվիրկիան, մտադիր է դիմել դատախազությանը՝ դատավարական համաձայնագրի կնքման հարցով: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Բորիս Չելե Ղուրուան:

«Իմ պաշտպանյալի կամքն է, որպեսզի կնքվի մեղքի ընդունման համաձայնագիր: Մենք վիճարկել ենք առաջին ատյանում և ընդհանուր առմամբ հասկանում ենք, որ տվյալ համատեքստի հաշվառմամբ, ինչին ականատես ենք արդեն մեկ տարի, այժմ ամենակոնստրուկտիվ որոշումը կլինի մեղադրանքի կողմի հետ համաձայնության հասնելը: Դեռևս չենք դիմել, տեղի է ունեցել միայն բանավոր շփում, սակայն մտադիր ենք դիմել»,- նշել է փաստաբանը:

Իրակլի Չխվիրկիան դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է ռազմավարական և առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտների զավթման և շրջափակման փորձ՝ կատարված խմբակային եղանակով: Նրան մեղադրանք էր առաջադրված նաև ՎՔՕ-ի 225-րդ հոդվածի առաջին մասով:

Նմանատիպ