Հոկտեմբերի 31-ից հետո մեր ներկայիս հակառակորդներին պետք է ձեռք մեկնենք և ասենք, որ մոռանանք նախկին թշնամանքը. Միխեիլ Սաակաշվիլի
Հոկտեմբերի 31-ից հետո մեր ներկայիս հակառակորդներին պետք է ձեռք մեկնենք և ասենք, որ մոռանանք նախկին թշնամանքը. Միխեիլ Սաակաշվիլի

«Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» կուսակցությունը Ռուսթավիի բնակչությանը ներկայացրել է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու՝ Դավիթ Կիրկիտաձեին:

Հավաքվածներին ՈՒկրաինայից խոսքով դիմել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա Ռուսթավցիներին շնորհակալություն է հայտնել «ազգային շարժման» թեկնածուին սատարելու համար:

«Շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք Դավիթ Կիրկիտաձեին, քանի որ Դաթոն սիրում է իր քաղաքը, և առաջին հերթին, իհարկե, ամենից շատ իր հայրենիքը: Հավատարիմ մարդ է, որն այսքան տարի չի կոտրվել չնայած՝ բանտարկության, հալածանքների, հազարավոր ոտնձգությունների, ինչպես նաև դուք բոլորդ: Հիմա վերջնական հաղթանակի ժամանակն է, 2020 թվականի հոկտեմբերի 31-ը ոչ միայն վրաց ժողովրդի հաղթանակն է, այլև Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու փրկության, զարգացման, առաջընթացի և բարգավաճման մեծ դարաշրջանի սկիզբը:

Իհարկե, Իվանիշվիլին պատրաստվում է մեծ կեղծիքի, մենք դա բոլորս գիտենք, որ նա օգտագործում է հազար հնարք, բայց թող պատրաստվի կեղծիքի, մենք վրաց ժողովուրդը պատրաստվում ենք մեծ հաղթանակի: Ճիշտ ասվեց, որ աջից, ձախից, կենտրոնից ամեն ինչ արվել է Դաթոյի կողմից «ազգային շարժման» ժամանակ: Ես ձեզ ավելին կասեմ, Վրաստանում ամեն ինչ արվել է «ազգային շարժման» կողմից և ամեն ինչ փչացրել է Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանում փչացման ռեսուրսը սպառված է, փչացնելու շատ քիչ բան է մնացել: Հիմա ժամանակն է դա նորից վերականգնել, վերակառուցել: Ով կարող է վերակառուցել, եթե ոչ այն մարդիկ, ովքեր արդեն մեկ անգամ կառուցել են, քանի որ մնացած բոլորը խոսակցություններ են և ընդհանուր արտահայտություններ: Այս ձեռքերն են արել, Դաթոյի ձեռքերը, բոլոր այդտեղ գտնվողների ձեռքերը, Դևի Ճանկվետաձեի ձեռքերն են կռվել և այդ նույն ձեռքերը ձեր ձեռքերի հետ միասին կանեն ամեն բան»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ, Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, հոկտեմբերի 31-ից հետո մրցակիցներին և նրանց քննադատողներին պետք է ձեռք մեկնեն և մոռանան անցյալի թշնամությունը:

«Ես ուզում եմ ասել բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր նախկինում մեզ ձայն չեն տվել, ընկերներ, այժմ Վրաստանը վերամիավորելու ժամանակն է: Իվանիշվիլին ութ տարի բաժանել է մեզ, բաժանումը սատանային է, Իվանիշվիլին բաժանել է մեզ, մենք բաժանվեցինք միմյանցից: Ես ուզում եմ բոլորին ասել, որ հոկտեմբերի 31-ից հետո մենք անպայման պետք է ձեռք մեկնենք մեր մրցակիցներին,մեզ քննադատողներին և ասենք ՝ մոռացեք անցյալի թշնամությունը, մոռացեք բոլոր գոռոզությունները, թող ոչ մի բան չմնա մեր սրտերում, մոռանանք այն ամենը, ինչ արել եք, ես դա իրոք կասեմ: Եկեք բոլորս միասին աշխատենք վրաց ազգին միավորելու և Վրաստանի ապագան միասին կերտելու ուղղությամբ: Չնայած ամեն ինչին, մենք ունակ ենք հաղթելու, ներելու, պարտված հակառակորդին ձեռք մեկնելու և նոր Վրաստան կառուցելու էներգիա», – հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: