Հոկտեմբերի 3-ին Վանիի, Ծալկայի, Դմանիսիի և Ախմետայի մունիցիպալիտետներում տեղի կունենան ավագանիների միջանկյալ ընտրություններ

15:45, 14.08.2026

2026 թվականի հոկտեմբերի 3-ին Վանիի, Ծալկայի, Դմանիսիի և Ախմետայի մունիցիպալիտետներում տեղի կունենան ավագանիների միջանկյալ ընտրություններ: Այս մասին կարգադրության նախագծին աջակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում:

Նշված ընտրությունների համար բյուջեից ընդհանուր առմամբ կծախսվի 1 միլիոն 117 հազար լարի:

Բացի այդ, հաստատվել է որոշման նախագիծը, և ԿԸՀ-ն գումարը ստանալու խնդրանքով կդիմի Ֆինանսների նախարարությանը:

ԿԸՀ-ի որոշմամբ՝ ոչ ուշ, քան օգոստոսի 18-ը, կհայտարարվի մրցույթ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրության համար, իսկ նրանց ընտրությունը պետք է տեղի ունենա օգոստոսի 23-ին կամ 24-ին:

ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի տեղեկացմամբ՝ միջանկյալ ընտրությունների անհրաժեշտությունը առաջացել է ավագանու անդամներ Բեքա Լաճղեպիանիի (Վանի), Ռամազ Խինիկաձեի (Ծալկա), Իլիա Սարսևանիձեի (Դմանիսի) և Ադամե Մոզաիձեի (Ախմետա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պատճառով:

Նմանատիպ