Հոկտեմբերի 25-ին Վրաստան կներկրվի գրիպի պատվաստանյութի 77 000 չափաբաժին
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, Վրաստանը կիրակի օրը կստանա գրիպի պատվաստանյութի 77 000 չափաբաժին և այն ուղղված կլինի ռիսկային խմբերին:
Պատվաստանյութը երկուշաբթի օրվանից բաժանվելու է ողջ երկրի մասշտաբով:
«Ես գիտեմ, որ պահանջարկը մեծ է, ուստի ուզում եմ տեղեկացնել, որ կիրակի ուշ երեկոյան կժամանի 4-բաղադրիչ ունեցող գրիպի պատվաստանյութի լրացուցիչ 77 000 չափաբաժին, որը երկուշաբթի օրվանից կբաշխվի ողջ երկրի մասշտաբով: Պատվաստվելու են խոշոր ռիսկային խմբերը : Դրանք են՝ 65 տարեկանից բարձր տարեցները, ովքեր ունեն սրտի և թոքերի քրոնիկ հիվանդություններ, անկախ տարիքից շաքարախտով տառապող մարդիկ, բժշկական անձնակազմը, ցուցակը մեծ է: Կսկսվի այս հատվածի պատվաստումը: Ինչպես ձեզ ասացի, նոյեմբերի առաջին երեք-չորս օրվա ընթացքում կներկրվի ևս 110 000 չափաբաժին, որը պետությունը ձեռք է բերել լրացուցիչ և նոյեմբերի կեսերին ևս 23 000 դոզա, այն լրացուցիչ 100 000-ից, որից 77,000-ը սպասվում է կիրակի: Ես տեղեկատվություն ունեմ նաև մասնավոր սեկտորից, որ նրանք կունենան լրացուցիչ 40 000 չափաբաժին: Ցանկանում եմ ասել, որ նոյեմբերի վերջին կլինի գրիպի դեմ իմունիզացիայի ակտիվ շրջան: Այնուամենայնիվ, ամբողջ սեզոնի ընթացքում կարող եք պատվաստվել գրիպի դեմ: Ուստի երբեք ուշ չէ, բայց ավելի լավ է հիմա պատվաստվել», – ասաց Գամղրելիձեն: