Հոկտեմբերի 25-ին Գորիի թունելում կսահմանվի երթեւեկության ժամանակավոր փոփոխություն
Հոկտեմբերի 25-ին Գորիի թունելում կսահմանվի երթեւեկության ժամանակավոր փոփոխություն

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 25-ի ժամը 00:00-ից մինչև 03:00-ն թունելի Սենակի-Թբիլիսի հատվածում, իսկ ժամը 03:00-ից ժամը 06:00-ն թունելի Թբիլիսի-Սենակի ուղղությամբ արգելվում է բոլոր տեսակի երթևեկությունը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհային թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի Գորիի թունելների մուտքի ճանապարհին։ Թբիլիսի-Սենակի ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությանը։