Հոկտեմբերի 24-26-ը Ռիկոթիի թունելում կսահմանվի երթևեկության ժամանակավոր փոփոխություն
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոթի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 01:00-ից մինչև 06:00-ն, Հոկտեմբերի 25-ի ժամը 01:00-ից մինչև 06:00-ն և հոկտեմբերի 26-ի ժամը 01:00-ից մինչև 06:00-ն արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Օրվա մնացած ժամանակահատվածում երթևեկությունն ազատ կլինի։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Նշված ժամանակահատվածում ճանապարհային թունելի փակման ժամանակ երթևեկությունը կուղղվի դեպի Ռիկոթի թունելի մուտքի ճանապարհ։