Հոկտեմբերի 14-ի հանրահավաքը կոնկրետ «Ազգային շարժման» ցույցը չէ, դա բոլոր նրանց հանրահավաքն է, ովքեր կարծում են, որ այսօր անարդարություն է տիրում երկրում
Սա կոնկրետ «Ազգային շարժման» ակցիան չէ: Սա բոլոր նրանց հանրահավաքն է, ովքեր կարծում են, որ այսօր անարդարություն է տիրում երկրում, և ովքեր կարծում են, որ Միխեիլ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի, և որ նա Վլադիմիր Պուտինի և Բիձինա Իվանիշվիլիի անօրինական բանտարկյալն է, – ասել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին:
Նրա խոսքով, «Ազգային շարժումը» սպասում է Վրաստանի բնակչությանը՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված հանրահավաքին:
«Մենք իրականում չենք նայում, թե որ կուսակցությունը կգա կամ որ կուսակցությունը չի գա այս հանրահավաքին: Մենք սպասում ենք Վրաստանի բնակչությանը՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, քանի որ այսօր Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլին անօրինական կերպով է գտնվում կալանավայրում, նրան պետք է ազատ արձակել: Ընդդիմության միասնությունը միշտ լավ է, բայց բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն ունի իր օրակարգը և ընտրում է այն ճանապարհը, որով պետք է գնա, բայց ես չեմ կարծում, որ դա կոնկրետ կուսակցական ցույցն է, դա համընդհանուր ցույց է և դրանում կհամոզվեն բոլորը՝ հոկտեմբերի 14-ին, երբ տեսնեն մարդկանց թիվը, որոնք դուրս կգան Ռուսթավելիի փողոց: Ինձ անձամբ շատերն են ասում, ովքեր երբեք չեն ընտրել 5 համարին և չեն պատրաստվում այն շրջանակի մեջ վերցնել ընտրություններին և գալիս են այս հանրահավաքին, քանի որ կարծում են, որ անօրինական է այն, ինչ այսօր կատարվում է երկրում», – ասել է Ուդումաշվիլին: