Հոկտեմբերի 12-ին, Ճապոնիայում սպասվող թայֆունի պատճառով հետաձգվել է Ռեգբիի աշխարհի գավաթի երկու խաղ
Ճապոնիա 2019-ի շրջանակներում անցկացվելիք երկու հանդիպումները – B խմբի հանդիպումը Նոր Զելանդիայի և Իտալիայի միջև և C խմբի խաղը Ֆրանսիայի և Անգլիայի միջև այլև չի կայանա։
Ըստ տեղեկության, «Հագիբիսը» 2019 թվականի ամենահզոր թայֆունն է և մեծ հավանականությամբ, կխանգարի շաբաթ, Տոկիոյում, Յոկահամայում և Տոյոտա քաղաքում անցկացվելիք խաղերին։
Խաղերի հետաձգման պատճառ է անվանվում մարզիկների և ռեգբիի երկրպագուների անվտանգությունը։