Հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես կսահմանափակվի Դևդորակի թունելում երթևեկությունը
Հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես կսահմանափակվի Դևդորակի թունելում երթևեկությունը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլքյին ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 11-ին Դևդորակի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

«2022 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի կմ123-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ ճանապարհի թունելում կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: հրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի ընթացիկ ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կանցնի դեպի միջպետական նշանակության  Դևդորակի թունելի շրջանցող ճանապարհով»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։