Հոկտեմբերի 1-ին Սենակիում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ
Հոկտեմբերի 1-ին Սենակիում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենան Սենակի համայնքի ավագանու միջանկյալ ընտրություններ։

Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով երեք ընտրական տեղամասերում՝ թիվ 64.04 մեծամասնական ընտրատարածքում։

«ԿԸՀ-ն այսօր կայացած նիստում կայացրել է միջանկյալ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշումը։ ԿԸՀ-ն այսօր հաստատել է ընտրությունների ընտրական միջոցառումների ժամանակացույցը։ Նաև սահմանել է ընտրությունների հետ կապված տարբեր կարևոր ընթացակարգեր։ Սահմանվել են նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրության մրցույթի կանոնները, պայմանները, ժամկետները եւ այլն։

Նշենք, որ միջանկյալ ընտրություններն անցկացվելու են էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ ստուգման, քվեարկության և հաշվող մեքենաների միջոցով»,- հայտնել են ԿԸՀ-ից։