Հողամասի սեփականության իրավունքի գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հունվարը
Հողամասի սեփականության իրավունքի գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հունվարը

Վրաստանում հողի գրանցման բարեփոխման շրջանակներում, հողամասի սեփականության իրավունքի գրանցման ժամկետը շարունակվելու է մինչև 2019 թվականի հունվարը: Համապատասխան փոփոխությունները մտցվում են՝ «պետության նախագծի շրջանակներում հողամասի իրավունքների համակարգային հատուկ կարգի և կադաստրային տվյալների ամբողջականացման մասին» օրենքում, որի նախատեսմամբ, գրանցման ժամկետը սահմանված էր մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

«Հողի գրանցման բարեփոխման հաջողությունը հաստատվում է բնակչության բարձր ակտիվությամբ և ներգրավվածությամբ: Հողի սեփականության իրավունքի գրանցման պահանջով, գործակալությանը ամեն օր ներկայացվում է 1500-ից 2000 դիմում, իսկ մնացած օրերին քանակը հասել է նաև 5000-ի: Այսօրվա դրությամբ, գործակալությունում քննարկվում է 105 712 դիմում: