Հնդկաստանում վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ շոգից ավելի քան 50 մարդ է մահացել
Հնդկաստանում վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ շոգից ավելի քան 50 մարդ է մահացել

Հնդկաստանում վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ շոգից ավելի քան 50 մարդ է մահացել։ BBC-ի փոխանցմամբ՝ Ուտար Պրադեշ նահանգում մահացել է 33 մարդ, Օդիշայում՝ 20։ Նրանց թվում կան իրավապահներ և ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ, ովքեր երկրի ընթացիկ համընդհանուր ընտրությունների ընթացքում եղել են ընտրատեղամասերում։

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 30-ը, շոգից մահացել է 56 մարդ։ Ընդհանուր առմամբ, մարմնի գերտաքացում ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 24 849 մարդ։ Սակայն նրանց թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։