Հնդկաստանում ուժեղ անձրևի և փոթորկի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել
Հնդկաստանում ուժեղ անձրևի և փոթորկի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ուժեղ տեղումները սկսել են երեկ՝ երկրի մայրաքաղաք Նյու Դելիում։ Այժմ առնվազն մեկ մարդ վիրավորվել է։
Վատ եղանակի պատճառով մայրաքաղաքում դադարեցվել են թռիչքները։ Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, օդանավակայանի տարածքը ջրածածկվել է։ Խաթարվել է նաև մետրոյի և գնացքների աշխատանքը։
Հիշեցնենք, որ ապրիլին Հնդկաստանում ուժեղ անձրևների հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ։