Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, 187 մարդ անհետ կորել է
Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, 187 մարդ անհետ կորել է

Հնդկաստանում Կերալա նահանգում սողանքի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 150-ը, 187 մարդ համարվում է անհետ կորած։

Այս մասին հայտնում է Ռոյթերսը։

Դա 2018 թվականից ի վեր ամենասարսափելի բնական աղետն էր հայտնի զբոսաշրջային նահանգում:

Հնդկական բանակի տվյալներով՝ զինվորականներին հաջողվել է փրկել հազար մարդու։

Հորդառատ անձրևի հետեւանքով առաջացած սողանքը քշել է շրջանի գլխավոր կամուրջը, ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները։ Կամուրջը աղետի շրջանը միացրել է մոտակա քաղաքի հետ։ Զինվորականները սկսել են ժամանակավոր կամրջի շինարարությունը.

Տարերային աղետի հետևանքով շուրջ 350 բնակելի տուն է վնասվել կամ ավերվել։