Հնդկաստանում սողանքի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել
Հնդկաստանում սողանքի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Հնդկաստանի Կերալա նահանգում սողանքի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորների թիվն անցնում է 70-ը։

Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Սողանքը քշել է շրջանի գլխավոր կամուրջը, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։ Կամուրջը աղետի շրջանը միացրել է մոտակա քաղաքի հետ։

Բանակը մոբիլիզացված է ժամանակավոր կամուրջ կառուցելու համար: