Հնդկաստանում սկսել են տարհանել նոյեմբերի 12-ին թունելի փլուզման հետեւանքով արգելափակված աշխատողներին
Հնդկաստանում սկսել են տարհանել նոյեմբերի 12-ին թունելի փլուզման հետեւանքով արգելափակված աշխատողներին

Հնդկաստանում նոյեմբերի 12-ին թունելի փլուզման հետեւանքով արգելափակված աշխատողներին սկսել են տարհանել։ Ինչպես գրում է «BBC»-ն, 41 բանվորներից ութին արդեն դուրս են բերել թունելից։

Նրան դուրս են բերել 90 սանտիմետր տրամագծով խողովակի միջոցով, որը անցկացրել են փլուզված թունելում։ Գործողությանը խոչընդոտում էր մետաղական առանցքների կտրման անհրաժեշտությունը:

Առավոտից թունելի մոտ հավաքվել են աշխատողների ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև պետական ​​պաշտոնյաներ։ Դեպքի վայր են մոբիլիզացվել դաշտային հոսպիտալը և շտապ բուժօգնության խմբերը։

Աշխատողները չեն տուժել։ Այս ընթացքում բարակ խողովակով նրանց տալիս էին թթվածին, ջուր ու սնունդ։

Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգում նոյեմբերի 12-ին փլուզվել է կառուցվող 4,5 կմ երկարությամբ թունելը։ Դեպքի պահին թունելում եղել է 60 մարդ։ Թունելի ելքի մոտ գտնվող աշխատակիցները կարողացել են դուրս գալ, սակայն թունելի խորքում գտնվող մարդիկ արգելափակվել են ներսում։ Թունելի շինարարությունը սկսվել էր 2018 թվականին և նախատեսվում էր ավարտել 2022 թվականի հուլիսին։ Ըստ նորացված պլանի՝ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա մայիս։