Հնդկաստանում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել՝ 52 աստիճան, Ռաջաստան նահանգում շոգից երեք մարդ է մահացել
Հնդկաստանում գրանցվել է ռեկորդային բարձր՝ 52 ջերմաստիճան։ Դրա պատճառով Ռաջաստան անապատային նահանգում երեք մարդ է մահացել։
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ջրի սպառման սահմանափակումներ են սահմանել։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը կանխատեսել է, որ շատ շրջաններում կպահպանվեն «սաստիկ ջերմային ալիքների պայմանները»:
Օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ մայիսի 30-ին հանրապետության կենտրոնական եւ հյուսիսարեւմտյան հատվածներում ջերմաստիճանը կնվազի։