Հնդկաստանում, նոր օրենքի համաձայն, բուժաշխատողի վրա հարձակումը կպատժվի մինչև 7 տարի ազատազրկմամբ
Հնդկաստանում, նոր օրենքի համաձայն, բուժաշխատողի վրա հարձակումը կպատժվի մինչև 7 տարի ազատազրկմամբ

Հնդկաստանում հաստատել են օրենք, որի համաձայն բժիշկների և առողջապահական համակարգի աշխատակիցների վրա հարձակումը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ:

Օրենքում փոփոխություն մտցնելու անհրաժեշտություն ծագել է այն բանից հետո, երբ զգալիորեն ավելացել են հարձակումները բժիշկների, բուժքույրերի և առողջապահության ոլորտի աշխատակիցների դեմ: Հարձակումները երբեմն իրականացվել են այն ժամանակ, երբ բժիշկները հետազոտում էին կորոնավիրուսի վարակակիրների շփման շրջանակները: Նման դեպքեր են արձանագրվել նաև հիվանդանոցներում:

Հնդկաստանում այժմ արձանագրված է կորոնավիրուսի 15 474 դեպք, մահացել է 640 մարդ: