Հնդկաստանում կնոջ որովայնից հանել են 106 դեղապատիչ կոկաին

Հնդկաստանում կնոջ որովայնից հանել են 106 դեղապատիչ կոկաին: Ինչպես գրում է «Բի Բի Սին», կինը այս ճանապարհով փորձում էր թմրանյութը ներկրել երկիր: Ոստիկանությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ և հանել են թմրանյութը:

Թմրանյութերի ընդհանուր արժեքը 735 160 ամերիկյան դոլար է:

Հետաքննության լրատվությամբ, նրան դեղապատիչներ կուլ տալը պարտադրել են Սան Պաուլոյում, որից հետո նա թմրանյութը պետք է փոխանցեր Դելիում, Նիգերիայի քաղաքացիներին:

Ոստիկանությունը այս պահին որոնում է կնոջ հանցակիցներին: