Հնդկաստանում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի։
Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, մահացածների թվում կա 108 կին և յոթ երեխա։
Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգում կրոնական միջոցառման ժամանակ։ Միջոցառման կազմակերպիչներն ասացին, որ ակնկալում էին, որ միջոցառմանը կմասնակցի 80 000 մարդ, սակայն սպասվածից շատ ավելին էր եկել:
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ հետաքննություն է սկսվել։