Հնդկաստանում հայտարարում են, որ Պակիստանի հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, իսկ վիրավորվել է 35 անձ
Պակիստանի կողմից Քաշմիրի սահմանի երկայնքով Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում իրականացված հարձակման արդյունքում զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 35-ը։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ոստիկանությունը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է իրենց կողմից իրականացված գործողության մասին։ Նրանց հաղորդմամբ, «Սինդուրի» կոչվող օպերացիան տևել է 25 րոպե՝ տեղի ժամանակով 01:05-ից մինչև 01:30։ Ռազմական հարվածների թիրախը եղել են Պակիստանում գործող Lashkar-e-Tayyiba խմբավորման ահաբեկչական ենթակառուցվածքները։
Նախարարության պարզաբանմամբ՝ սա եղել է Հնդկաստանի կողմից Պակիստանի տարածքում իրականացված ամենահեռավոր հարվածը 1971 թվականի պատերազմից ի վեր։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը մեղադրել է Պակիստանին՝ ապրիլին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում խաղաղ բնակիչների դեմ հարձակման համար և Իսլամաբադին մեղադրել է վիճարկվող տարածաշրջանում ահաբեկչությունը խրախուսելու մեջ։
«Հարձակման անցկացմանց երկու շաբաթ անց էլ Պակիստանի կողմից չի ձեռնարկվել որևէ քայլ՝ տարածքում կամ իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ահաբեկչական ենթակառուցվածքի դեմ միջոցներ ձեռնարկելու համար», – հայտարարել է Հնդկաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։
Հայտարարության համաձայն՝ օպերացիայի ընթացքում ոչ մի ռազմական օբյեկտ չի վնասվել, և չկա տեղեկություն քաղաքացիական զոհերի վերաբերյալ Պակիստանի տարածքում։