Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. կա 45 զոհ
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. կա 45 զոհ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիա նահանգում երթուղային ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով մահացել է 45 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան: Ավտոբուսը, որում 56 մարդ է գտնվել, Կարիմպուր քաղաքից ուղևորվել է Մալդու, սակայն կամրջով անցնելիս կոտրել է արգելապատնեշը և ընկել գետը:

Քննիչների համաձայն՝ վթարի պատճառ է դարձել վատ տեսանելիությունը, սակայն ողջ մնացածներից մեկը պատմել է Times of India-ին, որ վարելու ընթացքում վարորդն անընդհատ շեղվել է իր սմարթֆոնի ուղղությամբ:

«Այժմ մահացածների թիվը հասել է 45-ի: Անհայտ կորածներին որոնելու և փրկելու գործողությունը շարունակվում է», – ասել է նահանգի ոստիկանության աշխատակիցը: